Բյուրականի աստղադիտարանի հետ գործակցող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է

Տասնամյակներ առաջՎիկտոր Համբարձումյանին հաջողվեց համաշխարհային աստղաֆիզիկայում ստեղծել նոր ուղղություններ,ապացուցելով, որ շարունակում են նոր աստղեր ծնվել, որ գոյություն ունի գալակտիկաների միջուկների ակտիվություն, որ կարևոր է անկայուն երևույթների ուսումնասիրությունը և այլն: Այդ ուղղությունները ոչ միայն այցեքարտ դարձան՝ միջազգային ճանաչում բերելով Բյուրականի աստղադիտարանին, այլև սկսեցին մշակվել ամբողջ աշխարհում:

Արդեն 71 տարի գործող Բյուրականի աստղադիտարանին գիտության նվիրյալների շնորհիվ հաջողվում է պահպանել ճանաչված գիտական կենտրոնի հեղինակությունն ու արձանագրել նոր հաջողություններ: Այսօր Միջազգային աստղագիտական միության որոշմամբ, աշխարհում գործում է աստղագիտության զարգացման տարածաշրջանային 8 կենտրոն: Դրանիցի մեկը Բյուրականի աստղադիտարանն է, որին 2015թ.-ից անդամակցող երկրների աշխարհագրությունը շարունակաբար  ընդլայնվում է. Իրան, Վրաստան, Տաջիկստան, Ղազախստան, իսկ վերջերս՝ Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-իգիտաժողովի ժամանակ, հայտարարվեց նաև Թուրքիայի միանալու մասին:

Բյուրականի աստղադիտարանում հիմնարար հետազոտություններիհիմնական ուղղությունը շարունակում է մնալ համբարձումյանականը՝ տիեզերքում անկայուն երևույթների հետազոտումը և տիեզերական օբյեկտների առաջացման մեջ դրանց նշանակության բացահայտումը: Դրան զուգահեռ սկսվել են նաև կիրառական հետազոտություններ։ Դրանց հնարավորությունն առաջացել է Բյուրականի գործունեության պատմության ընթացքում արձանագրված ձեռքբերումների շնորհիվ։ Մյուս կողմից, կիրառական հետազոտությունները թույլ են տալիս բյուջեից բացի այլ գումարներ վաստակել տարիների անգործությունից հետո վերագործարկված դիտակներն ու եղածը պահպանելու համար:

«Երկրաշարժից, ապա նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 90-ականներին գիտությունը հայտնվեց բավականին ծանր վիճակում. շատերը հեռացան աստղադիտարանից: Համբարձումյանը մինչև իր մահը շարունակում էր գալ աշխատանքի։Նրա վարակիչ օրինակը պահեց այն գիտաշխատողներին, որոնց համար մասնագիտությունը նաև կենսակերպ էր: Գիտությանը նվիրվածությունն ու ուսուցչի, ավագ գործընկերոջ օրինակը պահպանեցին աստղադիտարանի հետագա գոյությունը:

Սակայն գիտությունը չէր կարող զարգանալ առանց  Ֆինանսական ներդրումների: Բյուրականի աստղադիտարանին առաջինն օգնության հասան ֆրանսիացի գործընկերները՝ օգնելով վերականգնել 2.6 մ-անոց դիտակի աշխատանքը:Նույն 90-ականներին այդ մեծ դիտակի համար ընդունիչ սարքավորում հատկացրեցին ռուս գործընկերները։ 2000-ականների կեսերին արդեն, առաջին անգամ, պետբյուջեից բացի, աստղադիտարանին աջակցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ զգալի ներդրում կատարելով երեք տարբեր նպատակներով: Աստղադիտարանի կյանքում դա եզակի դեպք է դիտարկվում մինչև օրս, քանի որ  մասնավոր որևէ այլ ընկերություն այդպիսի լուրջ ներդրում այստեղ չի կատարել:

Կարծես այն զարթոնք ապրեց: Նախորդ տասնամյակների ընթացքում հսկայական աշխատանք իրականացրած, սակայն գրեթե չաշխատող (իսկ շատ հայտնի մեկ մետրանոց դիտակն առհասարակ չէր աշխատում) դիտակներն սկսեցին աշխատել: 2007թ.-ից սկսվեց մետրանոց դիտակի վերականգնումը: Նվեր ստացած գումարներով վերականգնվեցին 2.6մ-անոց դիտակի կառավարման սենյակը, հեղուկ ազոտի ստացման համակարգը, առանց որի հնարավոր չէ դիտումներ իրականացնել: Ներգրավվեցին նոր երիտասարդ գիտաշխատողներ»,-հիշում է աստղադիտարանը երկար տարիներ գլխավորած, ներկայում՝փոխտնօրենի պարտականությունները ստանձնած ՀայկՀարությունյանը:

Ավելի ուշ՝2010-ականների սկզբից, Բյուրականում ռուսական «ՌոսԿոսմոս» գործակալության համար սկսվեցին կիրառական հետազոտություններ։ Այդ նախագիծի շրջանակում երկրաշուրջ տարածությանմոնիտորինգ է իրականացվում մարդածին և բնական աղետների կանխազգուշացման նպատակով։ Երկիր մոլորակի շուրջը մեծ արագությամբ պտտվող արբանյակների, դրանց և հրթիռների մասերի կուտակման հետևանքով շուրջ 5000-6000 տոննա մետաղ է հավաքվել, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բոլոր գործող արբանյակների համար։

Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը համարվող՝ Բյուրականի աստղադիտարանը, հավակնում է դառնալ նաև գիտական տուրիզմի խոշոր կենտրոն: Առաջիկա ծրագրերում նաև այցելությունների կազմակերպման համար մասնագիտացված կենտրոնի կառուցումն է: