Միքայել Մինասյանը` Ուխտի արժանիքների համար մեծ խաչակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի և
Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ` Հայաստանի և Մալթայի Ուխտի
միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը դեկտեմբերի 11-ին պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան է հանձնել Մալթայի Ուխտի տեղապահը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը պարգևատրվել են նաև Մալթայի Ուխտում հավատարմագրված 4 այլ դեսպաններ:

Մալթայի Ուխտի Մեծ վարպետի նստավայրում կայացած շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Մինասյանը դիվանագիտական կորպուսի պարգևատրված ներկայացուցիչների անունից հանդես է եկել ելույթով:




Լրահոս