Սահակաշվիլին Ուկրաինայի վարչապետ դառնալու պատրաստակամություն Է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ZIK ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ նախագահական հավակնություններ չունի, բայց պատրաստ Է դառնալ Ուկրաինայի
վարչապետ:

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը «պատրաստ Է ստանձնել Ուկրաինայի նորմալ կառավարության պատասխանատվությունը»: Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ ոչ մի դեպքում իր թեկնածությունը չի առաջադրի նախագահի պաշտոնի համար: Նրա համոզմամբ՝ երկիրը պետք Է կառավարեն «ուկրաինացիները, որոնք ծնվել ու մեծացել են այստեղ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս