Զինվորականներ, մարմնավաճառներ և հովիվ. Ադրբեջանում 400 անձ է ձերբակալվել «Հայաստանին տեղեկություններ հայտնելու» մեղադրանքով. սկանդալային մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում հարյուրավոր անձինք են ձերբակալվել, ովքեր կասկածվում են իբրև
«Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության» մեջ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: Ադրբեջանական մամուլում նոր մանրամասներ են հրապարակվել Հայաստանի օգտին լրտեսություն իրականցնելու վերաբերյալ մայիսին սկսված սկանդալի գործով: Աղդամի շրջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով:

Ձերբակալվել և հարցաքննության են ենթարկվել տասնյակ զինծառայողներ, մեկ հովիվ և այլ քաղաքացիական անձինք, որոնք մեղադրվում են «պետական դավաճանության» մեջ:

Ադրբեջանի զինված ուժերի նախկին սպան հարուցված քրեական գործով իրականացված հետաքննության վերաբերյալ տեղեկացրել է, որ գործում ներքաշվել է մի հովիվ և նրա հոտը: Ըստ աղբյուրի, հովվի հետ միջադեպը տեղի է ունեցել
շփման գծին մոտ գտնվող Աղդամի շրջանում:

«Վաղ առավոտյան լսեցինք, որ մեկին բռնել են պահակակետում։ Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ։ Նա ասաց, որ իր ոչխարներին է արածեցնում։ Մենք այդ մասին հաղորդեցինք մեր հրամանատարին»,- ասել է զինծառայողը և ավելացրել, որ հրամանատարը մեկ ոչխար է վերցրել, հետո զինվորներին հրամայել հանգիստ թողնել հովվին ու մնացած ոչխարներին։

Գյուղապետերից մեկը, ով ցանկացել է չհրապարակել իր անունը, նշել է, որ դավաճանության մասին խոսակցություններն արագ են տարածվում:

«Պատկերացրեք, որ առավոտյան արթնանում եք և լսում, որ ձեր հարևաններից շատերն աշխատում են հայերի համար: Մարդիկ, որոնց երկար ժամանակ գիտեիք, մարդիկ, որոնց տեսնում եք ամեն օր, մեղադրվում են Հայաստանի համար աշխատելու մեջ: Դուք սկսում եք կասկածել բոլորին: Շատ մարդիկ ձերբակալվեցին, զինվորականներից բացի հովիվներ, տաքսու վարորդներ, նույնիսկ մարմնավաճառներ»,- ասել է նա:




Լրահոս