«Ընդունելությունների տուն»-ը կմասնավորեցվի. վնասով է աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն կմասնավորեցվի: Բայց մինչ այդ կառավարությունը ընկերությանը կհատկացնի 14 մլն 406 հազար 600 դրամ: Ինչպես հայտնի է` ընկերությունը հիմնականում իրականացնում է բարձրաստիճան եւ պետական պաշտոնյա հյուրերի ուղղորդված ընդունելություն եւ միջոցառումների անցկացում:

Այն տարիներ շարունակ աշխատել է վնասով. 2014 թվականին վնասի մեծությունը կազմել է 38 մլն 541 հազար դրամ, 2015-ին` 30 մլն 833 հազար դրամ, 2016-ին` 176 մլն 479 հազար դրամ: Միայն այս տարվա ընթացքում կրճատվել է 12 աշխատող: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ մասնավորեցվելը ընկերությունը կստանա եւս 14 մլն 406 հազար 600 դրամ, որից կմարվեն պարտքերը: Ընդ որում, միայն աշխատավարձի պարտքը կազմում է ավելի քան 8 մլն դրամ:




Լրահոս