Արցախին կփոխանցվի ավելի քան վեց միլիոն դրամ արժեցող լուսացույցային օբյեկտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում որոշում կկայացնի «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Թումանյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում կառուցված 6 միլիոն 161 հազար 486 դրամ հաշվեկշռային արժեքով՝ պետական սեփականություն հանդիսացող լուսացույցային օբյեկտը, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երթևեկության կարգավորման նպատակով:

2017 թվականի մայիս-հունիս ամիսներին «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Թումանյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում կառուցվել է 6 միլիոն 161 հազար 486 դրամ հաշվեկշռային արժեքով լուսացույցային օբյեկտ, որը ներկայումս հաշվառված է «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում, սակայն դրա սպասարկումը պատշաճ կարգով իրականացնելու համար նպատակահարմար է այն փոխանցել Արցախի Հանրապետությանը:




Լրահոս