Նեյմարի տեղափոխությունը Ռեալ ինձ կանհանգստացներ. Ինյեստա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է ՊՍԺ-ում հանդես եկող իր նախկին թիմակից Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալի» տեղափոխվելու մասին լուրերը:

«Այո, Նեյմարի տեղափոխությունը «Ռեալն» ինձ կանհանգստացներ, քանի որ նա խաղի ելք վճռող ֆուտբոլիստ է: Նրա տեղափոխությունը զգալիորեն կուժեղացներ մեր գլխավոր մրցակցին:

Եվ գիտենք, որ ֆուտբոլում կարող է ամեն ինչ տեղի ունենալ: Ավելի վաղ ականատես ենք եղել այնպիսի տրանսֆերների, որոնց իրականացումն անհնար էր թվում»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է «Marca»-ն:




Լրահոս