ՖՈՏՈ. Մազերի հետ խաղալ, պզուկներ սեղմել… վատ սովորություններ, որոնք պատմում են ձեր բնավորության մասին

Յուրաքանչյուր մարդ որոշակի սովորություններ ունի, որոնցից բարդ է ազատվել: Այս բոլոր սովորություններն արտացոլում են մարդու բնավորության առանձնահատկությունները, և եթե իմանանք դրանց նշանակությունը, կկարողանանք հեշտությամբ հասկանալ՝ ինչ է զգում դիմացինն այդ պահին կամ ինչ բնավորություն ունի նա:

AdMe.ru-ն բացահայտել է՝ ինչ են մեր մասին պատմում ամենատարածված վատ սովորությունները:

Մազերի հետ խաղալ

Այս սովորությունը խոսում է ներքին կասկածների մասին. դուք հակված եք անընդհատ վերհիշել անցյալի իրադարձությունները՝ մտածելով, թե որ գործողությունները կամ խոսքերն ավելի կհամապատասխանեին այդ դեպքերում:

Եղունգներ կրծել

Եղունգներ կրծելը վկայում է այն մասին, որ դուք էությամբ պերֆեկցիոնիստ եք. ձեզ մոտ ամեն ինչ պետք է կատարյալ լինի, և դուք ինքներդ ձեզ ներկայացնում եք ամենաբարձր պահանջները:

Պզուկներ սեղմել

Հոգեբանների կարծիքով՝ պզուկներ սեղմելու սովորությունը վկայում է աշխարհի հանդեպ ավելի բաց դառնալու ենթագիտակցական ցանկության մասին: Ընկալման խորը մակարդակում մաշկը յուրահատուկ խոչընդոտ է անձի և շրջապատող աշխարհի միջև, և այս կերպ մարդը փորձում է ոչնչացնել այն:

Անկողինը չհավաքել

Անկողինը չեն հավաքում անկազմակերպ մարդիկ, որոնք սովոր են հույս դնել ոչ թե իրենց ուժերի, այլ պատահականության վրա: Այս մարդիկ հոգու խորքում համոզված են, որ իրենց սպասում են շատ ավելի կարևոր ձեռքբերումներ, ահա թե ինչու նրանք ուղղակի իմաստ չեն տեսնում նման մանրուքների վրա ուժեր ծախսելու մեջ:

«Մակաբույծ» բառեր օգտագործել

«Ոնց որ», « ասենք» և նման այլ «մակաբույծ» բառեր ու արտահայտություններ օգտագործելը նշանակում է, որ դուք չեք հասցնում ձեր մտքերի ընթացքի հետևից և այս կերպ փորձում եք դադար առնել՝ հավաքվելու և շարունակելու հնարավորություն տալով ձեզ:

Շշերից պիտակներ պոկել

Եթե դուք անընդհատ քերում և պոկում եք շշերի պիտակները, սա վկայում է կատարյալ կյանքի հանդեպ ներքին ձգտման և այն բանի մասին, որ ձեզ դուր չի գալիս ընթացիկ իրավիճակը:

Դուք ենթագիտակցորեն փորձում եք փոխել ինչ-որ բաներ և ներքին հավասարակշռության հասնել: