ԿԳՆ-ում ծառայողական ավտոմեքենա չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանն ու աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը տեւական ժամանակ է՝ չունեն ծառայողական ավտոմեքենա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված պաշտոնյաներին ավտոմեքենայով ապահովելու պահանջով ԿԳՆ-ն դիմել է կառավարությանը եւ խնդրել հատկացնել 20 մլն դրամ` դրանք ձեռք բերելու նպատակով: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ ԿԳՆ-ի ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը 9-ն է, սակայն ներկայիս ծառայողական ավտոմեքենաների թիվը 7-ն է:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ նախկին նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող «Ֆոլկսվագեն Տուարեգ, մակնիշի ավտոմեքենան անցած տարվա մարտ ամսից մինչեւ հունիս սպասարկել է աշխատակազմի ղեկավարին: Բայց հունիսին ավտոմեքենան վերադարձվել է «Կրթության ազգային ինստիտուտ, ՓԲԸ-ին, ինչն էլ հետագայում աճուրդային կարգով վաճառվել է: Արդյունքում այսօր ե՛ւ փոխնախարարը, ե՛ւ աշխատակազմի ղեկավարը ծառայողական ավտոմքենա չունեն:




Լրահոս