ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 42 միլիարդ 56,4 միլիոն հարկեր և տուրքեր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 42 միլիարդ 56,4 միլիոն հարկեր եւ տուրքեր: Այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի հարկեր եւ տուրքերի հավաքագրումից ավել է 67 մլրդ 613 մլն դրամով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկեր եւ տուրքերը կազմել են 1 տրիլիոն 78 մլրդ 294,2 մլն դրամ: Այլ կերպ ասած` այս տարվա տասնմեկ ամիսներին հավաքագրված հարկեր եւ տուրքերը ընդամենը 36 մլրդ դրամով են զիջում անցած ողջ տարվա ընթացքում հավաքագրումների ցուցանիշին: Ի դեպ, ԵՏՄ ընդհանուր բյուջեից ստացված մաքսատուրքերն այս տարվա 11 ամիսներին, անցած տարվա համեմատ, աճել են ավելի քան 29 տոկոսով: Անցած տարի ԵՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե էր մուտքագրվել 47 միլիարդ 922 միլիոն դրամ: Իսկ այս տարի ԵՏՄ-ից ստացված մաքսատուրքերը կազմել են 62 միլիարդ 7 միլիոն դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս