Սերժ Սարգսյանը չի բացառել հեռացած պաշտոնյաների վերադարձն իշխանություն.հարցազրույցի ուշագրավ ուղերձները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ներքաղաքական ուշագրավ ուղերձներ կային: Խոսելով հեռացած պաշտոնյաների մասին` նա չի բացառել նրանց վերադարձն իշխանություն: Պարզապես Ս. Սարգսյանն ասել է, թե յուրաքանչյուրի դեպքում անհատական մոտեցում է լինելու: «Ես շատ խորը հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր երբեւէ ծառայել են ՀՀ-ին, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ։ Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան: …Եթե կարճ պատասխանելու լինեմ Ձեր հարցին, ապա հետեւյալն է՝ այստեղ բոլոր դեպքերում անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Ես կարող եմ բերել օրինակներ ե՛ւ հավերժ գնացածի, ե՛ւ հետ վերադարձի»,- ասել է նա։

Պարզ է, որ այս խոսքերն ուղղված էին առանցքային դեմքերին, ոչ թե մանր-մունր չինովնիկներին: Իսկ իշխանությունից հեռացած առանցքային դեմքերն այնքան էլ շատ չեն, ընդամենը մի քանի անուն. ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյան: Հետաքրքիր է՝ նրանցից ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս