2018 թվականից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետական պաշտոնյաները հերթական անգամ չեն գիտակցում իրենց դիրքի կարեւորությունը եւ հանրությանը մոլորության մեջ գցելով` խաբում են: Նման պաշտոնյա է նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարությունը մշակել է նախագիծ, ըստ որի` 2018 թվականի ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան: Իսկ հետագայում կարգելվի նաեւ դրանց շահագործումը, վերահաշվառումը:

Հիշեցնենք, սակայն, նախարար Մարտիրոսյանը կարող էր ազնիվ գտնվել ու այս մասին տեղեկացնել մարդկանց այն ժամանակ, երբ այս թեմայի շուրջ աղմուկ բարձրացավ, ու հանրությունը խոսում էր, որ աջակողմյան ղեկով տեղաբախշմամբ ներմուծումը հնարավոր է առաջիկայում արգելվի: Նա մի քանի անգամ կրկնել էր իր նույն ձեւակերպումը` «առայժմ որոշում չկա»: Բայց իրականում այս հարցը որոշված է եղել վաղուց, պարզապես փորձել են հասարակությանը «կամաց-կամաց» մատուցել այդ թեման: Ու եթե իշխանություններն ազնիվ գտնվեին, ապա հանրությունը կիմանար, թե ինչպես արձագանքել, ու միգուցե չներկրեին աջակողմյան ղեկով մեքենաներ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս