Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի Porsche Cayenne-ը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեի մոտ թալանել են Porsche Cayenne մակնիշի 071 HH 11 համարանիշի ավտոմեքենան։ Հանցագործները ավտոմեքենայի վրայից գողացել են առջևի լուսարձակները։

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Սերգեյ Բագրատյանին:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս