Ինչու են գեներալներն անտեսում «շեֆի դիրքերից» խոսող Կորյուն Նահապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ գեներալ պատգամավորները շարունակում են բոյկոտել պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Բանն այն է, որ ԱԺ այդ հանձնաժողովը կազմակերպել էր «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինար: Այն նախատեսված էր թե՛ հանձնաժողովի անդամ պատգամավորների, թե՛ փորձագետների համար: Սակայն ուշագրավն այն է, որ հանձնաժողովի անդամ երեք գեներալները` Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանն ու Միհրան Պողոսյանը, սովորույթի համաձայն` ներկա չէին քննարկմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջիններս չեն մասնակցում առհասարակ նաեւ հանձնաժողովների նիստերին, քանի որ չեն ընդունում հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանին այն բանի համար, որ վերջինս բանակում չի ծառայել, եւ հիմա իրենց հետ փորձում է խոսել «շեֆի դիրքերից»: Համեմատության համար նշենք, որ նույն Միհրան Պողոսյանը շատ ժամանակ մասնակցում է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստերին:




Լրահոս