Թրամփը կողմնակիցներին առաջարկել է գնել ամանորյա զարդարանք` իր ֆիրմային գլխարկի տեսքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցման կոմիտեն իր կայքում Թրամփի կողմնակիցների համար ապրանքների կատալոգ է տեղադրել: Ինչպես հաղորդում է
«Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, նախագահի կողմնակիցներին առաջարկվում է ամանորյա զարդարանք նախագահի ֆիրմային գլխարկի տեսքով` «Զգացեք Սուրբ ծննդյան շունչը, ձեռք բերեք ձեր սեփական զարդը` կարմիր գլխարկը:

Նորից դարձնելու ենք Ամերիկան հզոր» գրառմամբ: Զարդի համար խորհրդանշական գին է ընտրված` 45 դոլար: Թրամփը համարվում է ԱՄՆ 45-րդ նախագահը: Թրամփի առաջարկը ֆեյսբուքյան օգտատերերի մոտ առաջացրել է բուռն արձագանք: Նրանցից շատերը նշում էին, որ նախագահը իր ժամանակը ծախսում է հուշանվերներ գովազդելու համար: 7 ժամում հայտարարությունը 8000 լայք է հավաքել: Ավելի քան 1200 մարդ դրել է այն իր էջին:




Լրահոս