Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա զոհ, վիրավորներից մեկի վիճակը ծանր է

shamshyan.com -ը գրում է, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում այսօր՝ ժամը 18:50-ի սահմաններում, բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Մայիլյանի վարած Գազ-3110 մակնիշի 34 ZV 139 համարանիշի և 57-ամյա Գարեգին Գալոյանի վարած ԳԱԶ-53 մակնիշի 808 OP 61 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3110-ի վարորդ Մ. Մայիլյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ՝ 39-ամյա Հեղինե Քոչինյանը և 69-ամյա Շողիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցում Հ. Քոչինյանը գիտակցության չգալով, մահացել է, իսկ Շ. Մանուկյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: