Աղվան Հովսեփյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ռուս գործընկերոջ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։

Բանակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ձեւավորված համագործակցությունը եւ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։

Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահներն անդրադարձել են նաեւ համագործակցությունը զարգացնելու հեռանկարներին, համատեղ աշխատանքի առաջնահերթ ուղղություններին։ Բանակցությունների արդյունքում կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ միտված ավելի ամրապնդելու քննչական կոմիտեների միջեւ համագործակցությունը։




Լրահոս