Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելում ամերիկյան դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի վերջերս արած հայտարարություններից հետո Մերձավոր Արեւելքում սրված իրադրությունը դարձել Է Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորի հետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի զրույցի գլխավոր թեմաներից մեկը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սուրբ աթոռի մամուլի ծառայության աղբյուրները հայտնել են հանդիպման ավարտից հետո, որը դեկտեմբերի 19-ի առավոտյան տեղի Է ունեցել Առաքելական պալատի
գրադարանում:

Մեկնաբանները նշում են Վատիկանում կայացած բանակցությունների հատուկ կարեւորությունն այն փաստի հաշվառմամբ, որ Աբդալա Երկրորդ թագավորը 1979 թվականի հորդանանա-իսրայելական հաշտության համաձայնագրերի համաձայն, հանդես Է գալիս որպես Երուսաղեմի սրբազան վայրերի պահապան:

Սա երկու առաջնորդների երրորդ անձնական հանդիպումն Է 2013 թվականի օգոստոսին Հորդանանի միապետի Հռոմ այցից եւ Ֆրանցիսկոս պապի Ամման այցելությունից հետո՝ 2004 թվականի մայիսին Սուրբ հող նրա ուխտագնացության
ընթացքում:

Աբդալա թագավորը դարձել Է տարածաշրջանի առաջին գործիչներից մեկը, որը խստիվ դատապարտեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր նախաձեռնությունը՝ այն որակելով «միջազգային իրավունքի խախտում»:

Իր կողմից Ֆրանցիսկոս պապը հորդորել Է համաշխարհային հանրակցությանը՝ պահպանել Երուսաղեմի ստատուս-քվոն, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարածաշրջանում բռնության նոր ալիքից:

Հռոմից Աբդալա Երկրորդը կուղեւորվի Փարիզ, որտեղ նախատեսված Է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս