ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սա ամենահարուստ գյուղն է. ինչու է այն համարվում աշխարհի ամենախորհրդավոր վայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևելյան Չինաստանի Ցզյանսու նահանգում գտնվող Հուասին համարվում է երկրի ամենահարուստ գյուղը և աշխարհի ամենախորհրդավոր վայրերից մեկը:

Բանն այն է, որ գյուղի մոտ 2000 բնակիչներից յուրաքանչյուրը հարուստ է. նրանց բանկային հաշվեհամարներին ավելի քան մեկական միլիոն յուան կա (մոտ 143 հազար դոլար), սակայն նրանց բարեկեցության աղբյուրը քրտնաջան աշխատանքն է. մարդիկ աշխատում են շաբաթական յոթ օր՝ առանց հանգստյան օրերի: Դրանից բացի, այստեղ բնակություն հաստատող յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է բնակարան և ավտոմեքենա:

Business Insider-ի հաղորդմամբ՝ «Կոմունիստական ուտոպիա» անվանումը ստացած բնակավայրի ամենատարօրինակ կանոններից մեկն այն է, որ բնակիչներին չի թույլատրվում շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ բնակավայրում զարգացած չէ գյուղատնտեսությունը, սակայն այն համարվում է պողպատի և նավաշինության խոշորագույն շուկաներից մեկը, ինչի շնորհիվ այն դարձել է Չինաստանի ամենահարուստ գյուղերից մեկը:

Այստեղ կառուցվել է Չինական մեծ պարսպի պատճենը՝ բնակիչներին զվարճացնելու համար




Լրահոս