Արցախ այցելած եվրոպական պատվիրակության ներկայացուցիչները` Ադրբեջանի սև ցուցակո՞ւմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ այցելած պատվիրակության ներկայացուցիչները կարող են հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում:

Անդրադառնալով ադրբեջանական լոբբի աշխատելուն` Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ, որ հենց այդպես էլ կարող է լինել: Ադրբեջանը ցանկացած այսպիսի քայլի դեպքում ունի արդեն ռեֆլեքսներ:

Սեւ ցուցակն այդ ռեֆլեքսներից մեկն է: Անընդհատ այդ մարդկանց մտցնում են սեւ ցուցակներ, որը ցույց է տալիս այդ երկրի իրական պատկերը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան, ապա Արցախ էին այցելել եվրոպական պատվիրակության անդամները:




Լրահոս