Տոլման ավելի հին է, քան Ադրբեջանը. ինչի՞ մասին է խոսքը. Արմեն Ամիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր ամփոփեց 2017 թվականը և անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Տոլմա» կերակրատեսակի որոշոկի տարրեր ադրբեջանական ճանաչելուն: «Տոլման ավելի հին է, քան Ադրբեջանը, իհարկե, դա մերն է, ինչի՞ մասին է խոսքը»:

Հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում անել Մշակույթի նախարարությունը, որպեսզի թույլ չտա` մեր ազգային արժեքները հարևան-թշնամները յուրացնեն՝ Ա. Ամիրյանը պատասխանեց. «Ի՞նչ քայլեր: Շարունակելու եմ Ամանորին համեղ տոլմա ուտել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների գրառումները ոչ մի կերպ չեն ոտնահարում մեր իրավունքները, և մեր ազգային արժանապատվությունը: Տոլման ինչպես եղել է հայկական, այդպես էլ շարունակում է մնալ հայկական: Թող իրենք էլ ուտեն: Անուշ թող լինի»:




Լրահոս