Ամուսինը վիճել է կնոջ հետ, որի ընթացքում ծեծել է նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է Իջեւան քաղաքի բնակիչ Արթուր Մալաքյանի դատավարությունը: Նրա մեղքն այն է, որ 2017թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 17-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ծեծել է նրան` պատճառելով ֆիզիկական ցավ: Ա. Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (Ծեծը): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 100 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք: Ա. Մալաքյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատական նիստում տուժող կինը հայտարարել է, որ հաշտվել է Ա. Մալաքյանի հետ, նրանից որեւէ բողոք, պարտք ու պահանջ չունի, խնդրել է կարճել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը:

Դեկտեմբերի 12-ին դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է Ա. Մալաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով քրեական գործի վարույթը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը` տուժողի` ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով: Ասել է, թե ամուսին ու կին հաշտվել են:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս