Ռաֆայել Նադալը չի մասնակցի Աբու Դաբիի մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը նախատեսել էր մասնակցել դեկտեմբերի 28-ից 30-ը կայանալիք Mubadala World Tennis Championship ցուցադրական մրցաշարին: Իսպանացին դրա օգնությամբ պետք է նախապատրաստվեր Australian Open-ին:

Marca-ն տեղեկացնում է, որ Նադալը ստիպված է եղել հրաժարվել Աբու Դաբիում կայանալիք մրցաշարին մասնակցելուց ծնկի վնասվածքի պատճառով: Նադալին կփոխարինի նրա հայրենակից Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը: Ավելի վաղ նույն պատճառով Նադալը ստիպված էր չեղարկել մարզական հավաքը:




Լրահոս