Էրդողանը չի բացառել Թրամփի հետ շփումների շարունակումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել շփումների շարունակումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թուրքական ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքերը:

«Իհարկե, մենք կարող ենք կապի դուրս գալ Սպիտակ տան ղեկավարի հետ այս կամ այն առնչությամբ։ Սակայն ներկա պահին այս հարցով հստակ որոշում չի ընդունվել»,-ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հետ նոր հանդիպումների ու զրույցների հնարավորությունը։