20 րոպեանոց ընդմիջումները պետք են առաջին հերթին «ռեստորաններից ու սաունաներից բերման ենթարկվող» ՀՀԿ-ականներիին. ինչ փոփոխություն կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստի վերջին օրվա քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության 20 րոպեանոց ընդմիջումների շարքից զայրացած` ՀՀԿ-ականները քայլեր են մտածում` ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված այդ հնարավորությունը սահմանափակելու համար: Հենց նիստերի դահլիճում իշխող կուսակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարել էր, թե «այդ խաղալիքը» կվերցնեն ընդդիմադիրների ձեռքից:

«Երբ աշխատանքները սկսվեն՝ գարնանային նստաշրջանը, ինձ հարցրեք, ես Ձեզ կտեղեկացնեմ»,- երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Նիկոյանը՝ չբացելով փակագծերը, թե, ի վերջո, փոփոխություններ կարվե՞ն, թե՞ ոչ: Նկատենք, սակայն, որ իշխող կուսակցությունը դժվար թե ԱԺ կանոնակարգ-օրենքից հանի 20 րոպեանոց ընդմիջումների դրույթը, քանի որ այն ավելի շատ իրենց է հարկավոր, երբ կարեւոր քվեարկություններից առաջ փորձում են «ռեստորաններից ու սաունաներից բերման ենթարկել» գործընկերներին՝ քվորում ապահովելու համար:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմա քննարկվում է օրենքում գրել «մինչեւ 20 րոպե ընդմիջում» բառակապակցությունը, որպեսզի ընդդիմության կողմից նման դեմարշների ժամանակ 1, 2 կամ 5 րոպեանոց ընդմիջումներ հայտարարեն:




Լրահոս