ՖՈՏՈ. Որն է աշխարհի ամենահարմարավետ բանտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի Գունդսլեւ քաղաքի մերձակայքում բացել են աշխարհի ամենահարմարավետ բանտը, որը կրում Է Ստորստրյոմ անվանումը: Դրա շինարարությունը նստել Է մոտավորապես 160 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Բանտը նախատեսված Է 250 կալանավորների համար: Նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում Է չորս քառակուսի մետր մակերեսով բանտախուց՝ հեռուստացույցով, սառնարանով, պահարանով, մեծ պատուհանով եւ լողասենյակով: Բանտն ունի իր եկեղեցին, աղոթքների սրահը, մարզական հարթակներ, ընդհանուր սենյակներ, սեփական այգիներ եւ գյուղատնտեսական հանդակներ:

Ճարտարապետների մտահղացմամբ, բանտի պայմանները պետք Է նպաստեն կալանավորների վերադաստիարակմանը, այն նաեւ հաճելի վայր պետք Է լինի աշխատակիցների համար: Բանտի կառուցումը տեւել Է հինգ տարի:




Լրահոս