ՍԱՊԾ-ն զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները: ՍԱՊԾ տեղեկացմամբ` անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) հացի արտադրամասերում արդեն վերացվել են հայտնաբերված խախտումները, դրանց թույլատրվել է վերսկսել աշխատանքը:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով, բացի այդ՝ Վարդան Ավետիսյանի արտադրամասում հացաբուլկեղենը չէր տեղափոխվել համապատասխան տարաներով և «Հաց-հացաբուլկեղեն» մակնշում ունեցող հատուկ փոխադրամիջոցով: Իսկ Շուշան Մելքոնյանի արտադրամասի մեկ աշխատակից չէր անցել պարտադիր բժշկական զննություն:




Լրահոս