Ով է կենտրոնում ինքնասպանություն գործած երիտասարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` 27-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ։

2017թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:45-ին, շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Այգեստան 9-րդ փողոցի տներից մեկում կախված տղամարդ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ նշված տան 27-ամյա բնակիչը՝ Ա.Սիմոնյանը, ժամը 15:00-ի սահմաններում տան աստիճանների ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երիտասարդի՝ ինքնասպանություն գործելու պատճառները պարզելու համար։ Մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։




Լրահոս