ՖՈՏՈ. Forbes-ը հրապարակել է 2017թ. ամենաեկամտաբեր աստղերի ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ընթացիկ տարվա ամենաեկամտաբեր աստղերի ցանկը, որը գլխավորել է ամերիկյան մարտաֆիլմերի աստղ Վին Դիզելը: Հայտնի է, որ համաշխարհային կինովարձույթում նրա մասնակցությամբ ֆիլմերը վաստակել են 1.6 մլրդ դոլար:

Երկրորդ հորիզոնականում Դուեյն Ջոնսոնն է՝ 1.5 մլրդ ցուցանիշով: Հայտնի է, որ նա ևս նկարահանվել է «Ֆորսաժ 8»-ում:

Լավագույն եռյակը եզրափակել է «Հրաշք կինը» Ֆիլմի գլխավոր դերակատար, հրեա դերասանուհի Գալ Գադոտը: Նա ապահովել է 1.4 մլրդ դոլար եկամուտ:

Չորրորդ և 5-րդ հորիզոնականներում են Էմմա Ուոթսոնն ու Ջոնի Դեփը՝ 1.3 մլրդ և 1.1 մլրդ դոլար ցուցանիշներով:

Նրանց հաջորդում են Ջեյզի Ռիդլին և Թոմ Հոլանդը, որոնց մասնակցությամբ կինոնկարները համաշխարհային կինովարձույթում ապահովել են 1.08 մլրդ և 888 մլն դոլար եկամուտ:

Քրիս Պրատը 864 մլն դոլար ցուցանիշով 8-րդ տեղում է, իսկ Քրիս Հեմսվորթն 9-րդն է: Նրա մասնակցությամբ ֆիլմերը վաստակել են 845 մլն դոլար: Վարկանշային աղյուսակը եզրափակում է Ջոն Բոյեգան՝ 815 մլն դոլարով:




Լրահոս