Մենք աջակցում ենք Երեւանի եւ Բաքվի ձգտմանը. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը, այդ թվում` նախարարների առաջիկա հանդիպումը, եւ հետաքրքրված է դրա արդյունավետությամբ: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի պետքարտուղար եւ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նա այս կերպ է պատասխանել հարցին, թե Մոսկվան ինչ ակնկալիքներ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հունվարին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:

Կարասինի խոսքով, Ռուսաստանն ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը, այդ թվում՝ նախարարների առաջիկա հանդիպումը և շահագրգռված է նրա արդյունավետությամբ: «Մենք աջակցում ենք Երեւանի եւ Բաքվի ձգտմանը` առկա իրավիճակում փոխզիջումային տարբերակներ գտնելու համար: Մենք մեր հերթին Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերների հետ միասին կշարունակենք միջնորդական աջակցություն ցուցաբերել ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորմանը»,–նշել է նա:




Լրահոս