ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդկանց պարտադրում են, որ մեկ ապահովագրականի կցագրվեն. Լևոն Ալթունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է 2017 թվականը ամփոփել ըստ գերատեսչությունների: Այս անգամ անցնող տարին «Ժողովուրդ»-ը ամփոփեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

-Սոցփաթեթի շահառուների բուժսպասարկումը մտավ ապահովագրական դաշտ, որպեսզի դժգոհություն չառաջանա մարդկանց մոտ: Բայց իրականում ապահովագրական ընկերությունները շարունակում են կամայական վերաբերմունք դրսեւորել հիվանդների նկատմամբ, խաբում են քաղաքացիներին, ու ըստ էության պետության գումարները կորչում են, մարդիկ չեն բուժվում, իսկ ապահովագրական ընկերությունները հարստանում են: Այս իրավիճակը Ձեզ չի՞ մտահոգում:

-Եկեք թվերով խոսենք. այսօրվա հաշվարկով սոցշահառուները ՀՀ տարածքում հանդիսանում են մինչեւ 100 հազար անձ: Ծրագրի գործողության առաջին երկու ամսվա ընթացքում 31 հազար առողջապահական դեպք սպասարկված է ապահովագրական ընկերությունների կողմից: Նախարարությունում երկու ամիս է` գործում է շուրջօրյա թեժ գիծ` զանգերը գրանցող համակարգով: 31 հազար սպասարկված դեպքից մենք ունենք մոտ 2300 հեռախոսազանգ, որից սպասարկման որակի վերաբերյալ բողոքները 11-ն են, ապահովագրականներին կցագրելու հարցով բողոքները` զանգերը, մինչեւ 40-ն են: Այսինքն` մարդկանց պարտադրում են, որ մեկ ապահովագրականի կցագրվեն: Մյուս բոլոր զանգերը իրազեկման են: 31 հազար դեպք սպասարկելուց դեռ ոչ մի դեպք չի եղել, երբ ասվել է` գումարները վերջացրել է, ձեզ հերթագրենք մեկ այլ ամսին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Շարունակելի….

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս