Beeline-ի բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։

Այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Իրանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Չեխիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Թաիլանդում և այլ երկրներում։ Մինչ այդ 4G ցանցը Beeline-ի բաժանորդներին հասանելի էր Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ երկրներում։

«Մեր նպատակն է, որպեսզի մեր բաժանորդները միշտ կապի մեջ լինեն իրենց մտերիմների հետ, այդ թվում և ճանապարհորդելիս։ Հենց դրա համար մենք չենք դադարեցնում ռոումինգում ծառայությունների ընդլայնման և զարգացման գործընթացը։ Վստահ ենք, որ 4G կապի հասանելիությունը մեր բաժանորդների հանգիստն ու աշխատանքն արտասահմանում կդարձնի ավելի հարմար և հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի ծառայությույններից առավել ցածր գներով օգտվելու համար հաճախորդները կարող են ակտիվացնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, որի շրջանակում բոլոր զանգերի արժեքը կազմում է 125 դրամ մեկ րոպեի համար, մեկ SMS-ի արժեքն է 125 դրամ, 1 ՄԲ-ի՝ 25 դրամ: «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործում է ավելի քան 50 երկրներում այդ թվում՝ եվրոպական բոլոր պետություններում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, Թայլանդում, Չինաստանում, Բրազիլիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում և այլն:

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255#, իսկ անջատելու համար՝ *122# հրահանգը: Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են ծառայությունն ակտիվացնել՝ հավաքելով *245# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործած ծավալների մասին տեղեկություններ կարելի է ստանալ *215# հրահանգի միջոցով:

Հիշեցնենք, որ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Իտալիայում Beeline բաժանորդների համար գործում է “Կապի մեջ+” ռոումինգ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության միացման վճարը կազմում է 290 դրամ:

Նշենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդային սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով:

Լրացուցիչ տեղեկատվություն Beeline ռոումինգի մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:




Լրահոս