Փոքրիկ աղջնակից թագուհի. ինչպես է տարիների ընթացքում փոխվել Վերա Բրեժնևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում և Ռուսաստանում հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան ժամանակին անվանվում էր Վերա Գալուշկա: Դա մինչ «Վիա Գրա»-ն էր: Երգչուհին ծնվել է Կամենսկայա ոչ մեծ քաղաքում, որտեղ էլ դպրոց է հաճախել: Նրա ընտանիքն այնքան էլ հարուստ չէր: Հայրը ընտանիքից գնացել էր, մնացել էր մայրը, ով աշխատում էր քիմիական գործարանում և ևս երեք քույր: Վերան ստիպված էր դպրոցից հետո աշխատել. բանջարեղեն էր վաճառում շուկայում: Նրա կյանքի այս դրվագները ոչ բոլորին են հայտնի:

Բրեժնևան այդ ժամանակ ակնոց էր կրում, ուներ կարճ սանրվածք և հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ մասսայականություն չէր վայելում: Նա այժմ սրտերի թագուհի է:

Դպրոցից հետո ապագա երգչուհին սովորել է Դնեպրոպետրովսկի ինստիտուտում՝ տնտեսագիտության բաժնում, սակայն երբեք մասնագիտությամբ չի աշխատել:

2001 թվականին, երբ Վերան դեռ 19 տարեկան էր, նա դուստր ունեցավ: Նա միշտ սիրում էր իր կրտսեր քույրերին և երեխաներին, այդ պատճառով չէր վախենում ծննդաբերել: Սակայն դստեր հայրիկի հետ կարճ ժամանակ ապրեց և գրանցված ամուսնություն չէր:

Արդեն մեկ տարի անց նրա կյանքը կտրուկ փոխվեց:  «ՎԻԱ Գրա» խումբը համերգներով շրջագայում էր ողջ երկրով մեկ, Վերան հայտնվեց նրանցից մեկում և խմբի հետ միասին երգեց նրանց երգերից մեկը:

Նրան նկատեցին: Ալյոնա Վիննիցկայան հենց այդ ժամանակ լքում էր խումբը և, որպեսզի նրան փոխարինող գտնեն, քասթինգ անցկացրեց: Քասթինգին հրավիրեցին նաև Վերային և նա հաջողությամբ անցավ փորձությունը:

Նա կսեց պրոֆեսիոնալ կերպով զբաղվել վոկալով, հաճախ դասերի, գնալ մարզասրահներ:

«ՎԻԱ Գրա» խմբում երգչուհին մնաց չորս տարի: Դրանից հետո նա սկսեց անհատական կարիերա, դարձավ ինքնուրույն: Բացի այդ, նա իրեն փորձեց նաև դերասանուհու և հաղորդավարուհու դերում:

Ինստագրամում Բրեժնևան օրագիր է պահում, որտեղ երկրպագուների հետ կիսվում է գեղեցիկ լինելու իր գաղտնիքներով, լավ կազմվածքով, շքեղ վարսերով և ճիշտ սննդակարգով:

 




Լրահոս