Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստում տեղի է ունեցել նաեւ ֆեդերացիայի նախագահի ընտրությունը:

ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվել է, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ֆեդերացիան կրկին կունենա 4 փոխնախագահներ՝ Արա Պողոսյան, Վահագն Հարությունյան, Ջեկ Գալաջյան եւ Սուրեն Զոհրաբյան: Պողոսյանը, Հարությունյանը եւ Զոհրաբյանը վերընտրվել են իրենց պաշտոններում, իսկ Ջեկ Գալաջյանը առաջին անգամ է դառնում ՀԲՖ փոխնախագահ: Նշվեց, որ ԱՄՆ-ում բնակվող Ջեկ Գալաջյանը մեծ աշխատանք է կատարում Հայաստանում մանկապատանեկան բասկետբոլը զարգացնելու ուղղությամբ:

ՀԲՖ-ն ունեցավ նաեւ նախագահության նոր կազմ.

1. Հրաչյա Ռոստոմյան
2. Վահագն Հարությունյան
3. Արա Պողոսյան
4. Արթուր Նազարյան
5. Վարդան Խաչատրյան
6. Աննա Թադեւոսյան
7. Կարեն Գիլոյան
8. Վազգեն Միքայելյան
9. Սուրեն Զոհրաբյան
10. Ջեկ Գալաջյան