Ինչ է սպասվում 2018-ին կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի լեգենդը պատմում է, որ մի անգամ Բուդդան իր մոտ է կանչել բոլոր կենդանիներին, սակայն միայն 12 ամենաքաջերն են գնացել և հասել նշանակված վայր: Որպես նվեր Բուդդան յուրաքանչյուր կենդանուն իր անվամբ տարի է նվիրել: Կարմիր աքաղաղին և կրակի տարերքին 2018 թվականին կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաև ընդհանուր առմամբ միջազգային քաղաքական իրավիճակը:

Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված: Նա հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր հարմոնիա և խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի և վստահության, ովքեր օգնում են մյուսներին:

2018 թվականի տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում և ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ և հետևողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին:

  • Շան տարիներ. 1910, 1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018.
  • Գլխավոր առանձնահատկությունը. սեր և հավատարմություն,
  • 2018 թվականի գլխավոր գույնը դեղինն է, իսկ քարը՝ ադամանդը,
  • Շան տարում ծնված հայտնիներ. Մայր Թերեզա, Մայքլ Ջեքսոն, Սոֆի Լորեն, Բրիջիդ Բարդո, Սթիվեն կինգ, Ուինսթոն Չերչիլ, Լայզա Մինելի, Սիլվեսթր Սթալոնե
  • 2018 թվականը չափազանց հաջող կլինի այծեղջյուրների, խոյերի և ջրհոսների համար:
  • Կարիերայում հաջողություններ կունենան երկվորյակները, առյուծներն ու ձկները: Այս նշանի տակ ծնվածներին հաջողություն կսպասվի նաև աշխատանքը փոխելու դեպքում:
  • Ցլերի համար հաջորդ տարին կդառնա կարիերայում վերելքի տարի: Սակայն պետք է դրա համար մեծ ջանքեր գործադրել:
  • Սիրո հարցերում տարին հաջողակ կլինի խեցգետինների և կույսերի համար: Միայնակներն այս տարում կգտնեն իրենց երկրորդ կեսին:
  • Իսկ ահա կարիճները, կշեռնքներն ու աղեղնավորները 2018-ին շան կողմից հատուկ առաջադրանք կստանան: Նրանք հաջորդ տարի պետք է ճանաչեն աշխարհը և պայքարեն շրջակա միջավայրի պահպանման համար:
  • Հաջորդ տարին բազմաթիվ փոփոխություններ կբերի: Շունը չի սիրում ծույլերին, պետք է աշխատել, որպեսզի 2018 թվականը քեզ երջանկություն բերի: Հետևեք նաև Ձեր բնավորությանը:




Լրահոս