ՖՈՏՈ. Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 7-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Astra մակնիշի 35 GF 009 (վարորդ՝ 1996 թ. ծնված Պ. Պ.) և Toyota Prado մակնիշի 22 VL 333 (վարորդ՝ Ա. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Պ. Պ.-ը հոսպիտալացվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս