ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուր շնչառական վարակների պիկ է. ինչ է կատարվում հանրապետությունում, և ինչ է մեկնաբանում բժիշկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից հանրապետությունում շրջանառվում են գրիպի հարուցիչներ՝ գրիպ B, գրիպ A։ Առավել խոցելի են երեխաները:

ArmLur լրատվականը եղավ Մուրացան հիվանդանոցային համալիրում, որտեղից պարզ դարձավ, որ այստեղ սուր շնչառական վարակով բուժում են ստանում 120-130 հիվանդներ, որից 74-ը մինչև մեկ տարեկան երեխաներն են։ Հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ ունեն սուր շնչառական վարակիներով հիվանդացության բարձրացում և դիմելության ավելացում։

Նրա խոսքով, նախատոնական և տոնական օրերին եղել է հիվանդության պիկը, սակայն թվերը դրանից այնքան էլ մեծ տատանումներ չեն ունեցել։ Գլխավոր բժիշկը վստահեցրեց, որ այս տարի ծանր դեպքեր չեն եղել։

ArmLur.am-ի հետ զրույցում նույն հիվանդանոցային համալիրի մանկաբուժական կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանը հայտնեց, որ կլինիկան ունի 48 հիվանդի սպասարկելու հնարավորություն, սակայն սպասարկում են 75-ի։

ArmLur լրատվականը ֆիքսեց, որ բուժկենտրոնի միջանցքներում հիվանդների հերթեր են գոյացել: Եվ ակնհայտ է, որ հիվանդերի թիվը օրեցօր ավելանում է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս