ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով ինչ գրառում ուզում է՝ թող անի. Արտակ Զաքարյանը` Վիգեն Սարգսյանին քննադատելու մասին

Հանրապետական կենտրոնական հավաքակայանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում տարբեր գրառումները, որոնք վերաբերում են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Ջրօրհնեքի Խաչի կնքահայր լինելու փաստին, Արտակ Զաքարյանը նշեց.

«Կարծում եմ, որ հոգևոր ծառայությունը նաև զինված ուժերի անբաժանելի մասն է, զինված ուժերն էլ այս ծառայությամբ առաջնորդվող կառույցներից մեկն է։ Պաշտպանության նախարարի առաջնորդությամբ այս տարվա համար խաչի ներդրումը զինված ուժեր բարոյահոգեբանական միջավայրի զարգացման, ամրապնդման քայլերից մեկն է, որը շատ կարևոր է։ Ով ինչ գրառում ուզում է՝ թող անի` յուրաքանչյուրն իր մտքի թռիչքի ոչ այդքան բարձր բացարձակ արժեքով։ Այն ավանդույթները, որոնք ստեղծվել են հայ առաքելական եկեղեցու և զինված ուժերի միջև, միայն դրական լիցքեր են փոխանցում մեր զինված ուժերին»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: