Կոուտինյոն պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ներկայացվել է ֆուտբոլային հանրությանն ու պաշտոնապես պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ:

Հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Բոլորս փաստաթղթերը ստորագրվել են «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի ներկայությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բուժզննման արդյունքում բժիշկները Ֆիլիպե Կոուտինյոյի մոտ ազդրի վնասվածք են հայտնաբերել:

Ֆուտբոլիստի վերկանգնման համար մոտ 3 շաբաթ անհրաժեշտ կլինի:




Լրահոս