Արթուր Բաղդասարյանին հերթական անգամ մերժեցին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, հերթական՝ երրորդ անգամ է մերժում «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության դիմումը, որով Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը խնդրում է ԵԺԿ-ի համաձայնությունը անդամակցելու այդ կառույցին:

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի անունից «Հայկական վերածննդին» ուղարկված պատասխանում հայտնվում է, որ ԵԺԿ-ն Հայաստանի կուսակցական և քաղաքական կյանքում չի տեսնում «Հայկական վերածննդի» կողմից դրսևորվող այնպիսի ակտիվություն, որը թույլ կտա բավարարել ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հայտը: Ըստ ՀՎԿ մեր աղբյուրի՝ ԵԺԿ ուղարկված դիմումը եղել է բավական սրտաճմլիկ ու սենտիմենտալ: Բացի այն, որ դիմումում հերթական անգամ հիշատակվել է այն փաստը, որ ՀՎԿ-ն նույն «Օրինաց երկիր» կուսակցությունն է, նոր դիմումում հիշատակում է եղել նաև ԵԺԿ նախկին նախագահ՝ հանգուցյալ Վիլֆրիդ Մարթենսին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս