Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի գործին խառնվել է անձամբ Կարեն Կարապետյանը. հայտնաբերվել է նաև հետախուզվող մյուս որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վաղը՝ հունվարի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Վարդանյանի (Ճվճվ Արոյի որդու) նկատմամբ։

Ս. Վարդանյանի մարմնից վերցվել է մազ, որպեսզի փորձաքննությամբ պարզվի՝ նա արդյո՞ք եղել է ոգելից խմիչք կամ թմրանյութ օգտագործած վիճակում։

Հիշեցնենք, որ Երևանում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 ոստիկան էր մահացել, ձերբակալվել էր «Ճվճվ Արոյի» որդին։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է կարճատև արձակուրդում, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ և տվել է խիստ հանձնարարական, որպեսզի Ս. Վարդանյանը իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ կեսօրին, Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը:

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Ճվճվ Արոյի` հետախուզման մեջ գտնվող մյուս որդուն`  Սերժ Վարդանյանին հայտնաբերել են: Սերշ Վարդանյանը անցած տարվա նոյեմբերին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խուլիգանություն է կատարել` հայհոյելով և բռնություն գործադրելով մատուցողի նկատմամբ:

Հայտնի է, որ Սերժ Վարդանյանի մասնակցությամբ նաև կողոպուտի դեպք է գրանցվել։ Երկու դեպքով էլ հարուցված է քրեական գործ։




Լրահոս