Նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին նոր հնարավորություն կտրվի

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Աշխատանքային օրենս­գրքում լրացում կատարելու մասին օրենք­ի նա­խագծի վերա­բեր­­յալ Հայաս­տա­նի Հան­րա­­­­­պե­տու­թյան կա­ռա­վարության առա­­ջար­­­կության նախագծի մասին» հարցը: Դրանով նախատեսվում է «Աշխատանքային օրենսգրքում» հաշմանդամության զին­­վորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մա­հա­ցած) զինծառայողների ընտանիքների անդամներին հաստիքների կրճատման դեպքում աշ­­խատանքում մնալու նախապատվություն տալ՝ հավասար որակավորման դեպքում:

Ըստ այդմ,  նոր մաս է ավելանում, ըստ որի նախապատվություն է տրվելու  ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը և եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա»:

Նախագիծը վաղը կառավարության հա­վանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազ­գա­յին ժողովի քննարկմանը: