Մինչև այս տարեվերջ Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը և ձկնորսությունը կարգելվի

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի
հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը և ձկնորսություն
իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից, «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատար Գ․ Ալեքյանին հանձնարարվել է ջրային տարածքներում ուժեղացնել հսկողությունը՝ ապօրինի որսը
և ձկնորսությունը կանխելու նպատակով։

Ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարվել է հունվարի 29-ին ներկայացնել զեկուցագիր՝ «Արփի լիճ» ազգային
պարկ» ՊՈԱԿ-ի ջրային տարածքներում որս և ձկնորսություն իրականացնելու հետագա հնարավորության և դրա
գիտական հիմավորումների վերաբերյալ։