ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քաչալը դեղ ունենա` իրա գլխին կքսի». ինչ ելքեր են տեսնում քաղաքացիները թանկացումների դեմ. հարցում

Տոներից առաջ սկսված թանկացումները շարունակվում են: Ինչ պետք է անի նման պայմաններում քաղաքացին, դժվարանում են ասել բոլորը:

Համենայն դեպս, ArmLur.am-ի հարցումներն էլ ցույց տվեցին, որ հուսախաբ եղած քաղաքացիները ելք չեն տեսնում: Մեր հարցվածների մեծ մասը, սակայն, չեն պատրաստվում հանձնվել և օրհասական իրավիճակից դուրս գալու տարբերակը համարում են ընդվզումն ու զանգվածային բողոքի ակցիաները: Նրանք պատրաստվում են մասնակցել ընդդիմադիր «Ելք» դաշինքի` հունվարի 19-ին կայանալիք թանկացումների դեմ բողոք-երթին: Իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանա անձամբ մասնակցել, ողջունում են պայքարի այդ տարբերակը և հորդորում են մարդկանց փողոց դուրս գալ:

Ու մինչ քաղաքացիները ելքեր են փնտրում թանկացումներից խուսափելու համար, Սերժ Սարգսյանը հորդորում է միջոցներ ձեռնարկել թանկացումների հետևանքները մեղնելու համար:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան