Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է թույլ տալ Մխիթարյանին վերադառնալ Բորուսիա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ձմռանը վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:

Ինչպես տեղեկացնում է «Independent»-ը, անգլիական ակումբը պատրաստ է թույլ տալ 28-ամյա ֆուտբոլիստին հեռանալ, սակայն Բունդեսլիգա նրա վերադարձին կարող է խանգարել ֆինանսական կողմը: Այժմ Մխիթարյանը ստանում է շաբաթական 120 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, և, որպեսզի գործարքը կայանա, նա պետք է համաձայնի աշխատավարձի զգալի կրճատմանը:

Պարբերականի համաձայն՝ ամռանը Մխիթարյանի տրանսֆերը «Բորուսիա» ավելի հավանական է: