Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է փոխհատուցումը. ովքեր են խոշոր նվիրատուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. ընթացքում փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի. հիմնադրամի միջոցներից փոխհատուցում է ստացել մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած 10 զինծառայող և 27 զոհված զինծառայողի ընտանիք:

Տարվա ընթացքում բացի յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց պահվող 1000 դրամներից, հիմնադրամի հաշվին նվիրատվություններ են կատարվել: Ամենաշատ նվիրատվությունները կատարվել են Հայաստանից՝ 70 միլիոն 913 հազար 349 դրամ, Ֆրանսիայից՝ 7 միլիոն 279 հազար 500 դրամ, Կիպրոսից՝ 4 միլիոն 810 հազար դրամ, Ռուսաստանից՝ 2 միլիոն 850 հազար 219 դրամ:Հիմնադրամին 12 միլիոն դրամ նվիրաբերել է ՀՀ Նախագահի աշխատակազմը, 3 միլիոն 168 հազար 150 դրամ՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, 3 միլիոն դրամ ստացվել է անանուն նվիրատուից: Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը հիմնադրամին կատարել է 5 միլիոն 557 հազար 360 դրամի նվիրաբերություն:

Հիմնադրամը զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների փոխհատուցումը սկսել է 2017թ. հունվարի 1-ից:




Լրահոս