ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Սերժ Սարգսյանը գաղտնազերծեց իր ապագայի անելիքները

Սերժ Սարգսյանը «թեթեւ մրսածությունը» հաղթահարելուց հետո գործի է անցել: Հայաստանում սկսված թանկացումներից մեկ շաբաթ անց Հանրապետության նախագահը պատասխանատու կառույցներին օպերատիվ կերպով հրավիրեց խորհրդակցության՝ պարզելու, թե որ ապրանքն ինչու է թանկացել եւ ինչպես պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Իհարկե, հայկական իրականության մեջ ոչինչ չփոխվեց այդ խորհրդակցությունից հետո, բայց այն տվեց կարեւորագույն հարցի պատասխանը՝ ինչ է անելու Սերժ Սարգսյանը ապրիլից հետո, երբ լրանա նրա՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը:

«Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա»:

Այսպիսով, պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը գաղտնազերծեց իր ապագաի անելիքները: Նա շարունակելու է մնալ իշխանության եւ լուծել սոցիալական նշանակության հարցեր: Ասել է թե՝ ՀՀ ապագա վարչապետը Սերժ Սարգսյանն է:
Բայց մինչ այդ նկատենք, որ չնայած տարաբնույթ տեղեկատվական հոսքերին, այդպես էլ Սերժ Սարգսյանի անունից հստակ պատասխան չտրվեց, թե ամանորյա տոներին ի վերջո ինչ էր պատահել՝ բացի «թեթեւ մրսածությունից»: Մեկ «Ժամանակը» գրեց, որ նա «Նաիրի» հիվանդանոցում պառկած է եղել տոնական օրերին, ինչը հերքվեց, թե Սարգսյանը «թեթեւ մրսած» է եղել, ոչ մի լուրջ բան չկա:

Այնուհետեւ «Հայկական ժամանակը» գրեց, որ Սերժ Սարգսյանը գաղտնի մեկնել է երկրից. հունվարին 3-ին եղել է Մոսկվայում, դրանից առաջ, 1-2-ին՝ Եվրոպական երկրներից մեկում: Սակայն իրականությունն այդպես էլ չիմացվեց. ի վերջո ուր էր Սերժ Սարգսյանը եւ ինչու չէր մասնակցում Սուրբ Ծննդյան ամենամյա պատարագին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: