Իրանում չորս նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

Հունվարի 11-ին Իրանի տարածքում գրանցվել է 4,9-5,4 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ երկրբանական կենտրոնից, փոխանցում է Gazeta-ն։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է չորս օջախ՝ մեկը՝ Մեհրան նահանգում, երկուսը՝ Մանդալիում եւ մեկը՝ Քերմանում։

Ամենահզոր երկրաշարժը՝ 5,4 բալ հզորությամբ տեղի է ունեցել Մեհրանում, էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տուժածների մասին տեղեկություն դեռեւս չկա։

Նախորդ ուժեղ երկրաշարժից տուժել էին 51 մարդ։