Վթարային ջրանջատում Արարատի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 12-ին ժամը 09.30-20.00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3, Մարմարաշեն համայնքի 1-ից-14 և 44-ից-48 փողոցների, ինչպես նաև Ջրահովիտ և Արևաբույր համայնքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս