Սերգեյ Մովսեսյանը հեռացել է շախմատի հավաքականից

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու անդամ Սերգեյ Մովսեսյանը հեռացել է հավաքականից: Այս մասին
«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:
«Սերգեյը որոշեց մեկ տարի դադար վերցնել: Այս որոշումը կապված է Եվրոպայի առաջնությունում անհաջող խաղի, ինչ-որ տեղ նաև ընտանիքի կողքին լինելու հետ, քանի որ նա որդի է ունեցել»,- ասաց Անդրիասյանը:

Սերգեյ Մովսեսյանը շախմատի հավաքականի կազմում խաղում է 2010 թվականից: Հայաստանի հավաքականի
կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող
է։